ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բաղրամյանը և Չույկովը Կիրովաբադում

Բաղրամյանը և Չույկովը Կիրովաբադում
26.08.2023 | 16:13

1956 թ. ԽՍՀՄ զինված ուժերը պետք է զորավարժություններ անցկացնեին Ադրբեջանում։ Այդ նպատակով Կիրովաբադ էին ժամանել զորավարներ Հ. Բաղրամյանը և Վ. Չույկովը։

Կիրովաբադի հայլական թաղամասի «Եղեցի դուռ» կոչվող տեղամասը միշտ բազմամարդ էր։ Այդտեղ էին գտնվում բոլոր խանութները, պուրակը, հանգստի տունը, կինոյի շենքը, ճաշարաններ, եկեղեցին, և իհարկե, Վահան քեռու կրպակը, որ Նիկոլայ 2-րդի ժամանակից էր մնացել։

Այդտեղ նա վաճառում էր նպարեղեն:

Վահան դայու կրպակի մոտ մի փոքրիկ խանութ կար, որն ընդունում էր հանքային ջրերի և այլ ըմպելիքների դատարկ շշեր։ Այս խանութում աշխատում էր մարշալ Բաղրամյանի ազգականը։ Նշված վաճառատան մոտով անցնելիս, Բաղրամյանն ու Չույկովը կանգ են առնում:

Բաղրամյանը և Ղահրաման քեռին գրկախառնվում են, նրան մի ճամպրուկ է հանձնում։

Վահան դային էլ մոտենում է, հսկա մի մարդ` հենակներով,և գրկախառնվում Բաղրամյանին։ Մարշալը հուզված գրպանից 100 ռուբլիանոց է հանում և տալիս Վահան դայուն, նա հրաժարվում է, ասելով, որ ինքը աղքատ մարդ չէ, եկել է, որ նրանց իր տուն հրավիրի։

Բաղրամյանը չի մերժում, խոստանում է` երեք օրից Չույկովի հետ հյուրընկալվել նրա տանը։

Աշուն էր արդեն, Վահան դային, որի տունը գտնվում էր Ջափարիձե փողոցի ներքևի մասում և ուներ երկու հեկտար, խաղողի այգի էր քաշել...

Ամբողջ քաղաքը դղրդում էր, թե Հ.Բաղրամյանը հյուր էր գալու քեռի Վահանին:

Վահան քեռին սկսում է նախապատրաստվել հյուրերին արժանավայել ընդունելու համար։

Հրավիրում է քաղաքի հեղինակավոր մարդկանց ու լավագույն երաժիշտներին` շուրջ 500 հոգու։

7 անց 45-ին բոլորը տեղավորվել էին, ժամը 8-ին, զիվորական ճշտությամբ հյուրերը կանգնեցին Վահան դայու տան դիմաց։

Հյուերին ընդունեցին Վահան քեռին, Ղահրաման քեռին, Գանձակի քահանան և մի խումբ մտավորականներ: Երաժիշտները նվագում էին հայկական եղանակներ ու քայլերգեր, հնչում էին` ուռանե՜ր...

Վահան քեռին 10 տեղ էր պահել հյուրերի համար, մեջտեղում աթոռը մյուսներից բարձր էր, նրբանկատ Բաղրամյանը խնդրեց հավասարեցնել:

Սեղանը առատոությունից պայթում էր, իհարկե, արքայական էին Վահան քեռու քաշած սև գինին և օղին, որոնք մատուցվում էին գրաֆիններով։

Երբ թամադան խոսում էր, բոլորը համակ լսում էին:

Չույկովը Բաղրամյանին ապշած ասաց.

«Вот какая дистиплина у Вас за столом, а у нас за столом все говорят, и у нас тамады нет».

Երբ բաժակ բարձրացրին խմելու հայ ժողովրդի հպարտություն Հ. Բաղրամյանի կենացը, նա խնդրեց իր և Չույկովի կենացները միասին խմել:

...Բաղրամյանը խորին շնորհակալություն հայտնեց Վահան քեռուն և Գանձակի ողջ ժողովրդին։

Ժողովուրդն իրոք սիրում է իր հերոսներին:

«Ես ոչ մի տեղ այսքան ուրախ չեմ եղել, ինչպռս այսօր։Մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա ձեր սրտանց հյուրասիրությունը, և, իհարկե,Վահան քեռու պատրաստած գինին և օղին»,- ասաց Չույկովը։

...Անցան տարիներ, Վահան դային մահացավ, Գանձակի գերեզմանոցում բարձրաձայն կարդացին մարշալ Բաղրամյանի ցավակցական հեռագիրը:

Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ.Գանձակը կառուցվել է 9-րդ դարում, հանգստարանը` նույնպես, Բաղրամյանի ծնողներն էին թաղված այդ գերեզմանատանը, այսօր հարթեցված է, գուցե արդեն այգի է...

1988 թվականին ջարդեցին ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը:

Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5283

Մեկնաբանություններ